Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Անբեկանելի օրենք

Անբեկանելի օրենք
04.08.2023 | 16:12

Երբևէ գալիս է արածների, ինչպես նաև չարածների համար պատասխան տալու ժամանակը. դա Աստծո կողմից սահմանված անբեկանելի օրենք է, և այն հավասարաչափ վերաբերում է ինչպես անհատներին, այնպես էլ՝ ազգերին ու պետություններին:

Հիմա այդ ժամանակն է՝ դաժան, բայց արդարացի ժամանակը:

Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 6215

Մեկնաբանություններ